Ռոստելեկոմը, առաջնային կարևորություն տալով բաժանորդների ցանկություններին ու պահանջմունքներին, առաջարկում է Տրիո ծառայությունների փաթեթներ։ Տրիո ծառայությունների փաթեթները միաժամանակ ներառում են օպտիկամանրաթելային տեխնոլոգիայի միջոցով մատուցվող երեք ծառայություն՝ Լայնաշերտ Ինտերնետ, Սմարթ IP հեռուստատեսություն և Ֆիքսված հեռախոսակապ: Միացե՛ք Տրիո ծառայությունների փաթեթին 1 տարով* և ստացե՛ք․
Տրիո ծառայությունների փաթեթի ալիքների ցանկ
Ինչպես օգտվել Սմարթ հեռուստատեսությունից
Պայմաններ
Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:
*Նշված առավելություններից բաժանորդն օգտվում է տարեկան պարտադիր բաժանորդագրությամբ ծառայությունների ակտիվացման պահից սկսած 1 տարի շարունակ, որից հետո գործում են տվյալ սակագնային փաթեթով սահմանված հիմնական պայմանները։ **Տրիո Մարզային սակագնային փաթեթին հնարավոր չէ բաժանորդագրվել քաղաք Երևանում։ ***Եթե առկա է հավելյալ ծառայության բաժանորդագրության հնարավորություն, ապա տվյալ հավելյալ ծառայությունը տվյալ սակագնային փաթեթի շրջանակներում հնարավոր է ակտիվացնել՝ վճարելով սահմանված ամսավճարը: ****Եթե որևէ հավելյալ ծառայություն ներառված է, ապա տվյալ սակագնային փաթեթի շրջանակներում տվյալ հավելյալ ծառայության համար չի գանձվում սահմանված ամսավճարը: *****Տրիո ծառայությունների փաթեթների Բաժանորդները Wi-Fi ծառայության ակտիվացում ստանում են կնքելով ժամկետային պայմանագիր: «Տրիո» ծառայությունների փաթեթի բոլոր այն բաժանորդների համար, ովքեր հաշվետու ամսվա ընթացքում մատուցված Ծառայությունների դիմաց կվճարեն Օպերատորի կողմից սահմանված ժամկետում և ընթացիկ ամսվա ընթացքում չեն ունենա ժամկետանց պարտքի պատճառով Ծառայությունների մատուցման կասեցում, ապա ժամկետանց պարտքի պատճառով ընթացիկ ամսվա համար սահմանված ծառայությունների կասեցման օրվանից մինչև ժամկետանց պարտքի պատճառով հաջորդ ամսվա համար սահմանված ծառայությունների կասեցման օրը ընկած ժամանակահատվածում՝ շաբաթ և կիրակի օրերին «Տրիո» փաթեթներում կներառվեն «Ֆիլմադարան» բաժնի բոլոր ֆիլմերը: GPON տեխնոլոգիայով տրամադրվում է չերաշխավորված սիմետրիկ Ինտերնետ հասանելիություն՝ մինչև սույն փաթեթներում նշված արագությունները (առավելագույնը 100 Մբ/վ արագությամբ)՝ լարային միացման դեպքում։ WiFi միացման դեպքում տրամադրվող արագությունը պայմանավորված է բաժանորդի կողմից օգտագործվող սարքի/սարքերի տեխնիկական հնարավորությամբ։ Տրիո ծառայությունների փաթեթով սահմանված հեռախոսակապի ծառայության պայմանները համընկնում են Ֆիքսլայն սակագնային փաթեթի պայմանների հետ։ Տրիո ծառայությունների փաթեթի ալիքները հաստատուն չեն և կարող են փոփոխվել Օպերատորի կողմից ցանկացած պահի: Հեռուստատեսության և Ռադիոյի ծառայությունները մատուցվում են «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ-ի հետ համատեղ: |